Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, թե սառեցնում է Պակիստանի համար նախատեսված շուրջ 900 միլիոն դոլարի աջակցությունը, քանի դեռ Իսլամաբադը չի ակտիվացրել պայքարը Աֆղանստանի հետ սահմանին գործող ահաբեկչական խմբավորումների դեմ:
Պենտագոնի հաղորդմամբ, այդ գումարը տրամադրվելու էր որպես փոխհատուցում՝ օտարերկրյա ռազմական գործողությունների ու ահաբեկչության դեմ պայքարի համար:
Ավելի վաղ՝ օգոստոսին, Նահանգները սառեցրել էր նաև Իսլամաբադի համար նախատեսված 255 միլիոն դոլարի արտաքին ռազմական աջակցությունը:
Ի պատասխան՝ Պակիստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պնդել է՝ այդ քայլերը չեն նպաստի ահաբեկչության դեմ պայքարին ու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը: