Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր մեկնում է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպելու:
Պաշտոնական հաղորդումների համաձայն, նախագահների օրակարգում են երկկողմ առևտրային կապերը, Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ, սիրիական ճգնաժամն ու պայքարը ահաբեկչության դեմ:
Ելիսեյան պալատը հայտարարում է, որ Մակրոնը անդրադառնալու է նաև Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին:
Այցից առաջ Էրդողանը գովասանքով է խոսել երկկողմ հարաբերությունների մասին։ «Տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերների վերաբերյալ Ֆրանսիայի տեսակետները մեծամասամբ համընկնում են Թուրքիայի դիրքորոշումների հետ», - հայտարարել է նա: