Երևանին ու երևանցուն առատ խոստումներ են տրվել, մինչդեռ խնդիրները մնում են

Երևանում նշում են մայրաքաղաքի օրը, արխիվ

Իր գոյության բազում տարիների ընթացքում շատ գեղեցիկ խոսքեր, բարեմաղթանքեր ու խոստումներ է լսել Երևանը: Վերջին տարիներին դրանք հատկապես ավելի հուզառատ են եղել, երբ քաղաքը հերթական տարեդարձն է տոնել, երբ փորձել է հասկանալ, թե առաջիկա 4-5 տարիներին ո՞վ իրեն լավ աչքով կնայի՝ կմաքրի, կխնամի, կփայփայի:

Երևանին ու երևանցինեին տրված խոստումների առումով անցնող տարին բավականաչափ ճոխ էր․ շենքերի տանիքներին հայտարարություններ անող, հեծանիվներով քաղաքում շրջող կամ բազմամարդ թիկնազորի ուղեկցությամբ բակերով անցնող մարդկանց խմբերը մեկ ամիս շարունակ Երևանին խոսք ու հույս էին տալիս:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում մայրաքաղաքին տեր կանգնելու իրավունքը նորից հայտնվեց Երևանի կառավարման արդեն 7 տարվա փորձ ունեցող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմի ձեռքում: Ընտրություններից անցել է ավելի քան կես տարի, սակայն տրված խոստումները նորից անկատար են:

Երևանի խնդիրներին նվիրված ռեպորտաժն ամբողջությամբ՝ տեսանյութում