Կիմ Չեն Ընը հրահանգել է բանակցություններ սկսել Հարավային Կորեայի հետ

Հարավկորեացի զինծառայողները հերթապահում են ապառազմականացված գոտում:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրահանգել է երկու երկրների սահմանի ապառազմականացված գոտում բանակցություններ սկսել Հարավային Կորեայի հետ:

Հարավային Կորեային նախագահի աշխատակազմում Կիմ Չեն Ընի քայլը «նշանակալի ձեռքբերում» են որակել:

Նախօրեին Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին առաջարկել էր հունվարի 9-ին սկսել բարձր մակարդակով բանակցություններ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր ամանորյա ուղերձում նշել էր, որ Փհենյանը բաց է Սեուլի հետ երկխոսության համար և մտադիր է ազգային հավաքականն ուղարկել Փհենչհանում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին: Հարավային Կորեայի նախագահը, իր հերթին, ասել էր, թե Օլիմպիադան կարող է նպաստել խաղաղության հաստատմանը Կորեական թերակղզում: