Այսօր Ստամբուլում Reina գիշերային ակումբի մոտ տեղի է ունեցել սգո արարողություն, որին մասնակցել են 2017 թվականի հունվարի 1-ի ահաբեկչական հարձակման զոհերի ազգականները և բարեկամները:
Ներկաները, որոնց թվում էին նաև տեղական իշխանության ներկայացուցիչները, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին, ապա մահմեդական, քրիստոնեական և հուդայական կրոնավորները աղոթել են զոհերի համար:
Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել «իսլամական պետությունը», մարդկանց ինքնաձիգից գնդակահարած, ծագումով ուզբեկ Աբդուլկադիր Մաշարիպովը և ևս 56 կասկածյալ ձերբակալված են ու սպասում են դատավարության: