Աֆղանստանում ինքնասպան ահաբեկիչը 15 մարդու մահվան պատճառ է դարձել

Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում ինքնասպան ահաբեկիչը ռումբ է պայթեցրել հուղարկավորության ժամանակ՝ սպանելով 15 մարդու, վիրավորելով ևս 13-ի:

Առայժմ որևէ ահաբեկչական կազմակերպությունը չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

Դեկտեմբերի 28-ին մայրաքաղաք Քաբուլում մի շարք պայթյուններ էին իրականացվել, դառնալով առնվազն 41 մարդու մահվան պատճառ: Այդ պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը: