Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ ուղերձում Պուտինն ընդգծել է, որ բոլորովին վերջերս Հայաստանն ու Ռուսաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը, որոնք նա նշանակալից է որակել:
Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել երկու պետությունների միջև դաշնակցային կապերի հետագա զարգացումը, գործընկերային համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում՝ ի բարօրություն երկու երկրների քաղաքացիների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման:
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել նաև այլ պետությունների ու կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների: