Թրամփը հուսով է՝ Մյուլերի հետաքննությունը արդար կլինի

Ռոբերտ Մյուլեր, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ վերջին նախագահական ընտրություններում ռուսների հնարավոր միջամտությունն ուսումնասիրող դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը արդար կլինի:

The New York Times-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, թե այդ քննությունը ստվեր է գցում երկրի վարկանիշի վրա, կրկին պնդելով, որ մեղադրանքները անհիմն են և հորինված դեմոկրատական ճամբարի կողմից:

Այս գործով հետաքննության ընթացքում Մյուլերի խումբը մեղադրանք է ներկայացրել նախագահ Թրամփի չորս թիմակիցների, այդ թվում՝ նրա ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին:

Մանրամասները տե՛ս այստեղ