Յաշինին տուգանել և ազատ են արձակել

Ռուսաստան - Իլյա Յաշինը Մոսկվայում դեկտեմբերի 24-ի ցույցի ժամանակ

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը ազատ է արձակվել Մոսկվայում ձերբակալվելուց հետո և տուգանվել է ցույցի կազմակերպման համար, որը, իշխանությունների պնդմամբ, ապօրինի է անցկացվել:

Երեկ ուշ երեկոյան Յաշինը Twitter-ում գրել է, որ «ողջ-առողջ է և ազատ»։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Յաշինը տուգանվել է 30 հազար ռուբլով դեկտեմբերի 24-ին Մոսկվայի «Լերմոնտով» զբոսայգում «Ազատ ընտրությունների օր» բողոքի ակցիան կազմակերպելու համար։