Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր Իլյա Յաշինին

Ռուսաստան - Իլյա Յաշինը Մոսկվայում դեկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ

Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինին, ով դեկտեմբերի 24-ին կազմակերպել էր «Ազատ ընտրությունների օր» բողոքի ակցիան:

Մոսկվայի քաղաքապետարանը և դատախազությունը ակցիան ապօրինի են անվանել, սակայն այդ օրը ձերբակալություններ չեն եղել: Միջոցառումից հետո Յաշինին փոխադրել են ոստիկանության բաժանմունք և արձանագրություն կազմել վարչական խախտումների հոդվածով: