Եվրոպական առաջնորդները ողջունել են գերիների փոխանակման գործողությունը Ուկրաինայում, որը երեկ տեղի ունեցավ Կիևի ու Ռուսաստանի աջակցությունը ստացած անջատականների միջև:
Պաշտոնական տվյալներով՝ Ուկրաինայի կառավարությունը 238 անջատականների է հանձնել Լուգանսկին ու Դոնեցկին, անջատականները 74 գերեվարված զինվորների և քաղաքացիների են հանձնել կառավարությանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ընդգծել են, որ «սա մարդասիրական մեծ քայլ է Նոր տարուն և Սուրբ Ծնունդին ընդառաջ»: Եվրոպական առաջնորդներն ու ԵԱՀԿ-ը նաև հորդորել են կողմերին օգտվել այս պահից և աշխատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Ուկրաինայի նախագահի խոսնակ Սվյատոսլավ Ցեհոլկոյի խոսքով, նախագահ Պետրո Պորոշենկոն անձամբ է եկել Դոնբաս՝ հանդիպելու ազատ արձակված գերիների հետ: Արդեն Կիևում հարյուրավոր մարդիկ նրանց սպասում էին ծաղկեփնջերով, դրոշներով: