Թուրքիան և Ուկրաինան մոտ ապագայում չեն դառնա ԵՄ անդամ․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիել, արխիվ

Թուրքիան և Ուկրաինան մոտ ապագայում չեն դառնա Եվրամիության անդամ՝ ասել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը գերմանական պարբերականներին տված հարցազրույցում:

Գաբրիելը չի բացառել, որ Բրյուսելը ի վերջո կարող է Անկարայի հետ առավել սերտ, առևտրային միություն հաստատել, ընդգծելով՝ «դա առայժմ անհնար է, քանի դեռ իրավիճակը Թուրքիայում չի փոխվել»:

Թուրք-գերմանական հարաբերություններում լարվածությունը չի մարում անցած տարվանից, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բեռլինը պնդում է, թե թուրքական բանտերում Գերմանիայի ավելի քան 50 քաղաքացի է պահվում, Անկարան նրանց մեղադրում է Էրդողանի ընդդիմախոսներին ու ահաբեկիչներին աջակցելու մեջ: