Դեկտեմբերի 27-ին Ուկրաինայի իշխանությունների և Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների միջև գերիների փոխանակում տեղի կունենա: Պաշտոնական Կիևի և անջատականների միջև այդ համաձայնությունը ձեռք է բերվել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդական առաքելության շնորհիվ:
«Գերիների փոխանակումը կկազմակերպվի «306-ը 74-ի դիմաց» բանաձևի շրջանակներում», - հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Նրա խոսքով` Կիևին կփոխանցվեն Դոնեցկում և Լուգանսկում գտնվող 74 ուկրաինացի գերիները: Փոխարենը՝ Ուկրաինան կվերադարձնի իր մոտ պահվող 306 ռազմագերիների:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փոխանակման վայրը առայժմ չի հրապարակվում: