Գվատեմալան իր դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխի Երուսաղեմ

Իսրայել - Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների միջև բախումներ Երուսաղեմի Հին քաղաքում, 8-ը դեկտեմբերի, 2017թ․

Գվատեմալան Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխի Երուսաղեմ: Այդ մասին այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը:

Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո:

Այսպիսով, Գվատեմալան դարձավ աշխարհի առաջին պետությունը, որն իր գործուն աջակցությունը հայտնեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմում տեղակայելու որոշմանը: