Այսօր վաղ առավոտից Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի օգտահաշիվները Facebook և Instagram սոցիալական ցանցերում հասանելի չեն:
Չեչնիայի իշխանությունների պնդմամբ՝ տեղի ունեցածը «ստոր կիբերհարձակման արդյունք է»:
Ինքը Կադիրովը մի քանի ժամ առաջ հայտարարել է, որ Instagram-ում իր օգտահաշիվը արգելափակվել է «ամերիկյան Պետդեպարտամենտի հրահանգով»:
Instagram-ում Ռամզան Կադիրովը շուրջ 3 միլիոն բաժանորդ ուներ, իսկ Facebook-ում՝ ավելի քան 750 հազար:
Սոցիալական ցանցերում Կադիրովի օգտահաշիվները արգելափակվել են ամերիկյան իշխանությունների կողմից Չեչնիայի ղեկավարի անվան` «Մագնիտսկու ցուցակում» ընդգրկելուց մի քանի օր անց: