Սերբիան քննարկում է Ռուսաստանից Մի-17 ռազմական ուղղաթիռներ գնելու հարցը:
Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը երեկ հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է, որ «բարձր մակարդակով ռազմական համագործակցության» մասին պայմանավորվել են երկու երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Վուչիչը՝ վերջինիս Մոսկվա այցի ժամանակ:
Սերբիան նաև ցանկանում է ռուսական ուղղաթիռների համար բազա հիմնել, ինչը իրականում կապահովի ռուսական զինվորականների ներկայությունը երկրում:
Ռուսաստանն ու Սերբիան քննարկում են նաև Բուկ Մ1 և Բուկ Մ2 հրթիռային համակարգերի և 6 հավելյալ ՄիԳ-29Ս ինքնաթիռների ու C-300 (S-300) հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերում Բելառուսից:
Սերբիան ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ է և զորավարժություններ է անցկացնում թե՛ ռուսական, թե՛ արևմտյան ռազմական ուժերի հետ: