ԱՄՆ փոխնախագահը այցելում է Աֆղանստան

Աֆղանստան - ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Բաղրամի ռազմակայանում ելույթ է ունենում ամերիկացի զինծառայողների առջև, 21-ը դեկտեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը երեկ անակնկալ այցով ժամանել է Աֆղանստան:

Փենսը գոհունակություն է հայտնել ամերիկացի ու աֆղանստանցի զինվորականներին 16 տարի շարունակվող պատերազմում «իրական առաջընթացի» համար և հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարությունն Աֆղանստանում աշխատում է:

Այս ամռանը Թրամփը նոր ռազմավարություն ներկայացրեց, որով ավելացվեց ամերիկյան զինծառայողների թիվն Աֆղանստանում և ավելի մեծ իրավասություն տրվեց ԱՄՆ-ի ռազմական առաջնորդներին՝ «Թալիբան»-ի դեմ պայքարը շարունակելու համար: Փենսի խոսքով, այս մոտեցումը այժմ տալիս է իր պտուղները: