ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկելու է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցի վերաբերյալ:
Նոր պատժամիջոցներ սահմանելու առաջարկը Միացյալ Նահանգներինն է, դրանք այնքան խիստ չեն, որքան պահանջում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը: Ըստ այդ պատժամիջոցների՝ կկրճատվի Հյուսիսային Կորեայից վառելիքի արտահանումը, կվերադարձվեն արտերկրում աշխատող բոլոր հյուսիսկորեացիները, կտուժի նաև երկրի նավագնացությունը:
Պատժամիջոցների նպատակը Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի արտաքին ֆինանսական աղբյուրները կրճատելն է: