Ավստրալիայի Մելբուրն քաղաքի Ֆլինդերս փողոցում վրաերթից տուժածների թիվը հասել է 19-ի։
Ոստիկանները հայտնել են, որ վրաերթը կատարել է Ավստրալիայի քաղաքացի, ով ծագումով աֆղանստանցի է: Նա ձերբակալված է:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Մելբուրնում մեքենայի վարորդը բանուկ և բազմամարդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներին։ Ոստիկանների գնահատմամբ, «խոսքն ակնհայտ միտումնավոր վրաերթի մասին է, սակայն դեռ վաղ է պնդել, որ դա ահաբեկչության փորձ է»: