Հայաստանում գրանցվել է 3-ից 4 բալլ ուժգնությամբ երկրաշարժ. ԱԻՆ

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, այսօր տեղական ժամանակով ժամը 01:40-ին նախարարության ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 20 կմ արևմուտք:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-ից 4 բալլ: