Այսօր Բաքվում հանդիպում են Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները

Էլմար Մամեդյարովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ Էլմար Մամեդյարովի, Մոհամադ Ջավադ Զարիֆի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը մտքեր են փոխանակվելու «տարածաշրջանային համագործակցության ամրապնդման հեռանկարների շուրջ»:

Իրանի արտգործնախարարության փոխանցմամբ, քննարկվելու են տարբեր ոլորտներում տնտեսական համագործակցույան հարցերի լայն շրջանակ` ներառյալ տրանզիտի, տրանսպորտի էներգետիկայի և մաքսային ոլորտները:

Բանակցություններից հետո նախատեսված է երեք արտգործնախարարների մամուլի համատեղ ասուլիս:

2011 թվականից սկսած սա կլինի Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների թվով հինգերորդ եռակողմ հանդիպումը: