«Ելք» խմբակցությունն այսօր բոյկոտեց խորհրդարանի արտահերթ նիստը և լքեց դահլիճը։
Նշենք, որ Ազգային ժողովում քվեարկության էր դրվել կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։
Ըստ առաջարկվող փոփոխության, Երևանում կլինի մեկ ընդհանուր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, իսկ դատավորները իրավունք կստանան տուգանել փաստաբաններին։
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչները նախքան քվեարկությունը հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու այս փոփոխություններին։
Քանի որ օրենքը պետք է ընդունվեր 63 պատգամավորների կողմ ձայներով, ընդդիմադիրները եզրակացրին, որ այն չի ընդունվի, մինչդեռ քվեարկությամբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրենքն ընդունվել է, ինչը «Ելք» խմբակցության անդամների զայրույթի պատճառ դարձավ և նրանք սկսեցին հարվածել սեղաններին։
Մանրամասներն՝ ավելի ուշ