Վիեննայի դատարանը երեկ հրաժարվել է Իսպանիային արտահանձնել ուկրաինացի օլիգարխ Դմիտրո Ֆիրտաշին՝ պնդելով, որ պաշտոնական Մադրիդը բավարար ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ Ֆիրտաշը կապված է փողերի լվացման և կազմակերպված հանցավորություն հետ:
52-ամյա միլիարդատիրոջ արտահանձնումը պահանջում է Միացյալ Նահանգները, որտեղ նրան մեղադրում են 18.5 միլիոն դոլարի կաշառք տալու փորձի մեջ՝ Հնդկաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու նպատակով:
Ֆիրտաշը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հիմնական աջակիցներից էր: Նա պնդում է, թե իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:
Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո Ֆիրտաշը մեկնեց Ռուսաստան, ապա՝ Ավստրիա, որտեղ էլ ձերբակալվեց 2014-ին:
Նա ազատ արձակվեց 125 միլիոն եվրո գրավի դիմաց, սակայն իրավունք չունի լքել Ավստրիան:
Ֆիրտաշը Ուկրաինայի ամենաազդեցիկ հեռուստաալիքներից մեկի հիմնական բաժնետերն է: