«Հայաստանը հույս ունի մինչև գարուն ԵՄ համաձայնագիրը վավերացման դնել խորհրդարանում», - այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այժմ այն պետք է վավերացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության անդամ 28 երկրների կողմից:
Փաստաթուղթը, հիշեցնենք, նախաստորագրվել էր այս տարվա մարտի 21-ին: