Ռուսաստանում այսօրվանից մեկնարկում է նախագահական քարոզարշավը, ընտրությունները տեղի կունենան ուղիղ երեք ամիս անց՝ մարտի 18-ին:
Կենտրոնական ընտրկան հանձնաժողովի տվյալներով, այս պահին առաջադրվելու հայտ է ներկայացրել 23 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև Պուտինի մոլի քննադատ Ալեքսեյ Նավալնին, իշխանությունները, սակայն, պնդում են, թե նա չի կարող առաջադրվել, քանի որ պայմանական ազատազրկման է դատապարտված «Կիրովլեսի գործով»:
Արտգործնախարարությունն այսօր նաև հաղորդել է, թե մտադիր չէ դիտորդներ հրավիրել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից: