Ռուսաստանում աճում են հակաարևմտյան տրամադրությունները. «Լևադա» կենտրոնի անցկացրած վերջին ուսումնասիրության համաձայն՝ հարցվածների 60 տոկոսը բացասաբար է վերաբերվում Միացյալ Նահանգներին, ինչը 10 տոկոսով ավելի է տարեսկզբին արձանագրված ցուցանիշի համեմատ:
Նույն հարցախույզի համաձայն, հիմա Եվրամիությանը բացասաբար է վերաբերվում ռուսաստանցիների 54 տոկոսը, տարեսկզբին՝ 47:
Միաժամանակ, հարցվածների մեծամասնությունը՝ երեք քառորդը ցանկանում է Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավում, և միայն 16 տոկոսն է վստահ, որ դա Ռուսաստանին պետք չէ:
Հարցվածների 30 տոկոսը նշել են, թե Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները մտահոգում են իրենց, գերակշռող մասը՝ 65 տոկոսը, մինչդեռ, ասել են, թե ամենևին անհանգստացած չեն: