Թրամփը հայտարարել է, թե Ռուսաստանը «չի օգնում» Հյուսիսային Կորեայի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավարարված չէ Հյուսիսային Կորեայի շուրջ ծագած ճգնաժամը հաղթահարելու հարցում Ռուսաստանի գործադրած ջանքերից:

«Չինաստանը օգնում է, Ռուսաստանը չի օգնում. մենք կցանկանայինք ունենալ ռուսական օգնություն, դա շատ կարևոր է», - ուրբաթ օրը հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը իր հերթին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքն է:

«Մենք խնդրում ենք յուրաքանչյուր երկրի միանալ մեզ, միավորել ջանքերը: Ավելին կարող է և պետք է արվի Հյուսիսային Կորեայի հետագա մեկուսացման համար», - ասել է Թիլերսոնը:

Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում, Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, քննարկել է «Հյուսիսային Կորեայում շատ վտանգավոր իրավիճակը կարգավորելուն ուղղված համատեղ աշխատանքը»:

Միայն ընթացիկ տարում Փհենյանը իրականացրել է 6 միջուկային փորձարկում, ինչպես նաև արձակել է մի քանի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: