Միացյալ Նահանգների դեսպանատունը համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ՝ ԱՄՆ քաղաքացու կողմից Հայաստանում ահաբեկչություն կազմակերպելու գործով հետաքննության շուրջ:
«Մենք այդ գործով աշխատում ենք Հայաստանի իրավապահների հետ, քննության շահերից ելնելով՝ այս պահին չենք կարող հավելյալ մանրամասներ տրամադրել», - «Ինտերֆաքս»-ին ասել են ԱՄՆ դեսպանատնից:
Ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդել էր, թե Հայաստանում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով ԱՄՆ քաղաքացի է հետախուզվում: