Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) Տաջիկստանի իշխանությանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայտնի լրագրող Հայրուլո Միրսայիդովին և չեղարկել նրան ներկայացրած բոլոր մեղադրանքները:
«Մի երկրում որտեղ ազատ մամուլ չկա և քննադատական ձայներ գրեթե չեն հնչում, հարկավոր է ճանաչել Միրսայիդովի նման լրագրողների աշխատանքի կարևորոությունը, այլ ոչ թե շինծու մեղադրանքներով նրանց բանտ նետել»,- ասել է Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Ռոբերթ Մահոնին:
Լրագրողի հայրը՝ Խաբիբուլո Միրսայիդովը, «Ազատությանն» ասել է, որ Հայրուլոյին ձերբակալել են դեկտետմերի 5-ին իր հայրենի Խուջանդ ավանում՝ շաբաթներ անց այն բանից հետո, երբ նա բաց նամակով դիմել է նախագահ Էմոմալի Ռահմոնին, գլխավոր դատախազ Յուսուֆ Ռահմոնին և Սոգդիայի մարզի նահանգապետ Աբդուռահմոն Քոդիրիին, պահանջելով պատժել մարզի կաշառված պաշտոնյաներին:
Միրսայիդովն ասել է, թե Մոսկվա մեկնելու և այնտեղ «Ուրախների ու հնարամիտների ակումբի» ծրագրին կատակերգական ելույթով մասնակցելու համար տեղական բյուջեից դրամ ստանալու դիմաց պաշտոնյաները հազար դոլարի կաշառք են պահանջել, որը նա հրաժարվել է վճարել: