Կառավարությունը 31.9 միլիոն դրամ հատկացրեց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու համար

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը շախմատ է խաղում ՖԻԴԵ-ի նախագահի հետ, արխիվ

Այսօր կառավարությունը պետբյուջեից գրեթե 32 միլիոն դրամ հատկացրեց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու համար՝ որոշման հիմնավորման մեջ նշելով՝ շախմատ առարկայի ուսուցման գործընթացի հոգեբանական, սոցիոլոգիական և մանկավարժական ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով:

Գիտահետազոտական ինստիտուտը գործելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

Հիշեցնենք՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: