ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, թե կան Իրանի կողմից ՄԱԿ-ի վճիռները և ստանձնած միջազգային պարտավորությունները խախտելու մասին վկայող անհերքելի փաստեր:
Հեյլին ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության գրասենյակում հրավիրած մամլո ասուլիսում ասել է, որ Իրանը շարունակում է ապակայունացնող գործողությունները Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում:
ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրում են Եմենի հութի ապստամբներին զինելու համար: Հութիներն այս տարվա հուլիսին և նոյեմբերին հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի տարածքը:
Բացի այդ, ըստ Հեյլիի, Իրանն ապօրինի եղանակով զենք է տրամադրում Լիբանանին և Սիրիային: