Նիքի Հեյլին «անհերքելի ապացույցներ» կներկայացնի Իրանի՝ միջազգային պարտավորությունները խախտելու մասին. ՄԱԿ

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլի, արխիվ

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին այսօր ասուլիսի ընթացքում պատրաստվում է «անհերքելի ապացույցներ» ներկայացնել այն մասին, որ Իրանը խախտել է միջազգային պարտավորությունները: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ը:

Միացյալ Նահանգներն ու Սաուդյան Արաբիան մեղադրում են Իրանին՝ Եմենի հութի ապստամբներին զենք մատակարարելու մեջ, որոնք էլ հուլիս և նոյեմբեր ամիսներին հրթիռներ են արձակել Էր-Ռիյադի ուղղությամբ:

Associated Press և France-Press գործակալությունները հայտնել են, որ ՄԱԿ-ի պաշտոնյաները ուսումնասիրել են հրթիռների բեկորները, սակայն նրանք չեն կարող եզրակացնել, որ դրանք իրանական մատակարարից են: