«Ռուսական հետքի» գործով հետաքննությունից հեռացված քննիչը Թրամփին idiot է անվանել

Ռոբերտ Մյուլեր, արխիվ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի բարձրաստիճան պաշտոնյան, ով հեռացվել է ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից «ռուսական հետքի» գործով հետաքննությունից, Դոնալդ Թրամփին անվանել է idiot։

Այս մասին հայտնի է դարձել էլեկտրոնային նամակագրությունից, որը հայտնաբերել են ամերիկյան լրատվամիջոցները և փոխանցել Կոնգրեսին։

Փիթեր Ստրզոկը նախկին բարձրաստիճան քննիչ է: Նա հեռացվել է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործը հետաքննող խմբից այս տարվա ամռանը։

Նա Թրամփին idiot է անվանել 2015 թվականի օգոստոսին՝ գործընկերուհի Լիզա Փեյջին ուղղված պատասխան էլեկտրոնային հաղորդագրությունում։

Մեկ այլ պատասխանում Ստրզոկը Թրամփին awful անվանել։ Այս մանրամասները բացահայտվելուց հետո հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլերը հեռացրել է Ստրզոկին հետաքննությունից։

Մյուլերն ավելի վաղ աշխատանքից հեռացրել էր նաև Լիզա Փեյջին։ Հանրապետականները Կոնգրեսում Հետաքննությունների դաշնային բյուրոյի բարձրաստիճան պաշտոնյաների նամակագրությունը մեջբերում էին որպես Թրամփի հարցում Մյուլերի հետաքննող խմբի կողմնակալության ապացույց։