ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը ՀՀ քաղաքական օրակարգի կարևոր ուղղություններից է. Շարմազանով

Հայաստանը շարունակելու է ընթանալ ժողովրդավարական բարեփոխումների ու զարգացման ուղիով, այսօր Լիտվայում ասել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, Ազգային ժողովի Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ, եվրոպական կապերի հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասիև արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բերնատոնիսի հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակև ընդլայնված գործընկերության համաձայնագրին։

«ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը ՀՀ քաղաքական օրակարգի կարևոր ուղղություններից է: Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը նման համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ: Այն հնարավորություն է տալիս կամուրջ հանդիսանալու ԵՄ-իև ԵԱՏՄ-ի միջ և», - ասել է Շարմազանովը:

Կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Շարմազանովը նշել է. - «Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից են` Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում` հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Շատ կարևոր է Արևելյան գործընկերության գագաթաժողովի հայտարարության մեջ աջակցությունն այդ երեք սկզբունքներին` ուժի կամ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականությանև ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի իրացում: Ադրբեջանից մշտապես հնչող ռազմատենչ հռետորաբանությունը մտահոգիչ էև չի բխում հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունից: Հայաստանումև Արցախում կառուցում են ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը»:

Նշեն, որ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Սուրեն Մանուկյանը։

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտելու փաստը և ընդգծել, որ Լիտվան առայժմ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Մերձբալթյան միակ երկիրն է:

Պատվիրակությունն իր երախտագիտությունն է հայտնել Լիտվայի խորհրդարանի և Գեդիմինաս Կիրկիլասի աջակցությամբ Վիլնյուսի Ցեղասպանության թանգարանում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-լիտվական խորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը, միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Գեդիմինաս Կիրկիլասին 2018 թվականին հրավիրել է Հայաստան: