Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը երեկ լրատվամիջոցներին հայտնել է, որ ռումբի առկայության մասին տասնյակ կեղծ հեռախոսազանգերի մեծ մասը եղել է Սիրիայից՝ հիմնականում «ահաբեկիչների» վերահսկողության տակ գտնվող տարածքներից:
Ներքին գործերի փոխնախարար, սակայն չի մասնավորեցրել, թե ինչ խմբեր կարող են ներգրավված լինել:
Հիշեցնենք, սեպտեմբերից սկսած ընդհանուր առմամբ, Ռուսաստանի 190 քաղաքներում պարբերաբար հեռախոսազանգեր էին ստացվում, թե որևէ դպրոցում, առևտրի կենտրոնում կամ հյուրանոցում ռումբ է տեղադրված: Այս ամենի հետևանքով 2.3 միլիոն մարդ էր տարհանվել: