Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեկ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին՝ առանց նախապայմանների:
«Եկեք պարզապես հանդիպենք», - հայտարարել է Թիլերսոնը:
Ճապոնիան հակառակը՝ պահանջում է առավելագույն ճնշում գործադրել պաշտոնական Փհենյանի վրա:
ՄԱԿ-ի հանձնակատարի խոսքով՝ Հյուսիսային Կորեան չի հայտարարել բանակցություններին իր հանձնառության մասին, սակայն դուռը բաց է:
ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի հարաբերությունները կտրուկ լարվել էին վերջին ամիսներին՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումների պատճառով:
Մոտ մեկ ամիս առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պաշտպանվելու կամ դաշնակիցներին պաշտպանելու անհրաժեշտության դեպքում Ամերիկան կօգտագործի ռազմական ամբողջ կարողությունը, սակայն ինքը նախևառաջ ցանկանում է հարցը լուծել խաղաղ և դիվանագիտական եղանակով: