Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը ապակայունացնելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում. Պուտին

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները, արխիվ

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը ապակայունացնելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում, երեկ Թուրքիայում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թուրքիան իրենց հետ համակարծիք է այս հարցում։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահը հայտարարեց՝ «ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք» և հանձնարարեց Պետդեպարտամենտին սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախապատրաստական աշխատանքները: Թրամփի այս հայտարարությւոնն աննախադեպ լարվածություն է առաջացրել առանց այդ էլ պայթյունավտանգ համարվող տարածաշրջանում:

Երեկ Պուտինը կարճատև այցով մեկնեց Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկելու Իսրայելում ստեղծված վիճակը։