Տնտեսական աճի ցուցանիշը Թուրքիայում գերազանցել է 11 տոկոսը

Տնտեսական աճի ցուցանիշը Թուրքիայում գերազանցել է 11 տոկոսը: AFP գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հաղորդել է Թուրքիայի Վիճակագրական ինստիտուտը:

Այդ կառույցի տվյալներով՝ 2017 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ թուրքական տնտեսության աճը կազմել է 11,1 տոկոս: «Թուրքիայում արձանագրված աճի ցուցանիշը նույնիսկ ավելի բարձր է, քան ամենալավատեսական կանխատեսումներն էին նշումը»- ասել են թուրք վիճակագիրները, պնդելով, որ տնտեսության առավել բուռն զագացում ապահոված ճյուղերն են շինարարությունն ու սպասարկման ոլորտը:

«Բացի այդ նկատելիորեն աճել են թուրքական ապրանքների արտահանման ծավալները»,- պնդում են Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի մասնագետները: «Որևէ մեկը չպետք է զարմանա, եթե 2017-ին`տարեկան կտրվածքով, Թուրքիայի տնտեսության աճը կազմի 7 տոկոս»,- ավելի վաղ հայտարարել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: