Կիևում այսօր կրկին հարյուրավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության դեմ:
Ընդդիմադիր գործիչը արդեն երրորդ օրն է կալանքի տակ է և հացադուլ է հայտարարել Կիևի ժամանակավոր պահման մեկուսարանում. ակնկալվում է, որ վաղն արդեն Ուկրաինայի դատարանը կորոշի նրա խափանման միջոցի հարցը: Գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե պահանջելու է տնային կալանք սահմանել նրա նկատմամբ։
Պաշտոնական Կիևը պնդում է, թե «Նոր ուժերի» շարժման առաջնորդը իշխանափոխություն է ծրագրել` ռուսների աջակցությունը վայելող հանցավոր խմբերի, այդ թվում` նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավոր օլիգարխների աջակցությամբ։
Սաակաշվիլին կտրականապես հերքում է առաջադրված մեղադրանքներն ու կոչ անում աջակիցներին ազատել Ուկրաինան կոռումպացված պաշտոնյաներից: