Մոսկվայում` «Արտդոկֆեստ» փառատոնում, տապալվել է ուկրաինական պատերազմի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը:
Վավերագրության մեկնարկից առաջ տասնյակ ակտիվիստներ արգելափակել են դահլիճի մուտքը, հոտավետ հեղուկ լցրել, մեկն անգամ միզել է էկրանի վրա:
Փառատոնի ղեկավար Վիտալի Մանսկին հայտարարել է դահլիճը տարհանելու մասին, իրավապահները հավելյալ ուժեր են տեղակայել մերձակայքում:
Ռուսամետ անջատականների կողմնակիցները դեռ երեկվանից էին խոչընդոտում Բեատա Բուբենեցի ֆիլմի ցուցադրությունը` սպառնալով հաշվեհարդար տեսնել հեղինակների ու փառատոնի կազմակերպիչների հետ: