Ավելի քան 20 արաբական երկրներ կոչ են արել Միացյալ Նահանգներին չեղարկել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը` զգուշացնելով, որ դա կարող է քաոս ստեղծել Մերձավոր Արևելքում:
Արաբական լիգայի երկրների արտգործնախարարները, որոնց շարքում կան նաև Նահանգների մերձավոր դաշնակիցներ, հայտարարել են` այսուհետ Վաշինգտոնը չի կարող միջնորդի դեր ստանձնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում:
Արաբական լիգայի երկրների հայտարարությունը հնչում է Գազայի հատվածում ու Արևմտյան ափին արդեն երրորդ օրը շարունակվող անկարգությունների ֆոնին, որոնց հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ավելի քան մեկ տասնյակը` վիրավորվել: