Լիոնում տասնյակ հազարավոր մարդիկ դիտում են վերականգնված «Լույսի փառատոնը»

Ֆրանսիայի Լիոն քաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ դիտում են «Լույսի փառատոնը»: Քաղաքի տեսարժան վայրերում, շենքերի պատերին, հուշարձանների վրա ու փողոցներում նեոնային լույսերով ու լազերային ճառագայթներով հարյուրավոր կոմպոզիցիաներ են ներկայացվում:

Հայաստանցի ուսանող Կարին Սայինգը Reuters լրատվական գործակալությանն ասել է. - «Լույսն առաջին հերթին հույսի նշան է: Այն ապրելու կամք է տալիս և շատ հիասքանչ է: Լիոնը իսկապես լույսի քաղաք է, այն ինձ ապրելու լիցքեր է տալիս»:

Այս տարի դեկտեմբերի 7-ից սկսված «Լույսի փառատոնը» նախկինի պես շարունակվելու է չորս օր: 2015-ին այն ընդհատվել էր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատճառով: