Վիեննայում հանդիպել են Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարները

Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը Թվիթերի իր էջում գրել է. - «Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ քննարկեցի պատանդների փոխանակման հարցը: Հաջորդ շաբաթներին այս հարցով պետք է իրական առաջ շարժվել: Խոսքը մարդկանց և նրանց հարազատների մասին է»:

Դեկտեմբերի 7-8-ը Վիեննայում անցկացվում է ԵԱՀԿ արտգործնախարարների տարեկան նիստը, որի շրջանակում տեղի են ունենում նաև երկկողմ հանդիպումներ: