Թիլերսոն․ Պատժամիջոցները ուժի մեջ կմնան, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի եկել Ուկրաինայի արևելքից

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի եկել Ուկրաինայի արևելքից, այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այդ մասին խոսել է Վիեննայում, որտեղ մասնակցում է ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին:

Համաժողովի շրջանակում Թիլերսոնը հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Դիվանագետները քննարկելու են Ուկրաինայի հակամարտությունը, ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի մեծացումը և երկու երկրների լրագրողների հետ կապված խնդիրները: