Գյումրիում մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված երկրաշարժի 29-րդ տարելիցին

Գյումրիում Երկրաշարժի զոհերի հուշահամալիրի մոտ մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված երկրաշարժի 29-րդ տարելիցին։

Արարողությանը ներկա էին վարչապետ Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Արարողությունից հետո ներկաները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին հուշահամալիրին։

Մանրամասներն՝ ավելի ուշ