Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր պատրաստվում է ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը: Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին:
Սա, հիշեցնենք, Թրամփի նախընտրական խոստումներից էր:
Հիսուն տարի առաջ Իսրայելը բռնակցել է Երուսաղեմը և այն հռչակել մայրաքաղաք, ինչը միջազգային հանրությունը հրաժարվում է ընդունել: Պաղեստինցիները Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:
Արաբական ու մահմեդական աշխարհի առաջնորդները նախազգուշացրել են, որ ԱՄՆ նախագահի այս քայլը կարող է բռնությունների պատճառ դառնալ: