Իսպանիայի դատարանը ետ կանչեց Կատալոնիայի նախկին ղեկավարներին ձերբակալելու եվրոպական օրդերը

Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուջդեմոնը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 31-ը հոկտեմբերի, 2017թ․

Իսպանիայի դատարանը անակնկալ ետ է կանչել Կատալոնիայի նախկին առաջնորդ Կարլես Պուջդեմոնին և նրա կառավարության չորս նախարարներին ձերբակալելու եվրոպական օրդերը: Որոշումը հիմնավորելիս դատավորը հայտարարել է, թե անջատականները ցանկանում են հայրենիք վերադառնալ և մասնակցել դեկտեմբերի վերջին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Միաժամանակ, հաղորդվում է, որ նրանց առաջադրված մեղադրանքները մնում են ուժի մեջ, և Իսպանիա վերադառնալու դեպքում Պուջդեմոնն ու նրա աջակիցները կարող են ազատազրկվել:

Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին հայտարարեց Իսպանիայից անկախանալու մասին, ինչին ի պատասխան Մադրիդը ուղիղ կառավարում մտցրեց երկրամասում՝ պաշտոնանկ անելով ու ձերբակալելով անջատական առաջնորդներին: Այժմ նրանց մեղադրանքներ են ներկայացված ապստամբության ու պետական միջոցները փոշիացնելու համար: