Նալբանդյանը վաղը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ նիստին, հանդիպելու ՄԽ միջնորդների ու Մամեդյարովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր կմեկնի Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։

ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված է նաև Հայաստանի ևԱդրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը, ասված է ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 9-ին Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը կանցկացնի եվրոպական երկրներում և Եվրոպայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։