Հանը զգուշացնում է Բոսնիա և Հերցեգովինային բարեփոխումների անհրաժեշտության մասին

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում, 4-ը դեկտեմբերի, 2017թ․

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը զգուշացրել է Բոսիա և Հերցեգովինային կոնկրետ բարեփոխումների անհրաժեշտության մասին։

Եվրահանձնակատարը նշել է, որ բարեփոխումներ չեն կատարվում, և Միությանն անդամակցելու պատուհանը կարող է փակվել։

2016 թվականի սեպտեմբերին երկրից անդամակցության հայտ ստանալուց հետո, Յոհաննես Հանի խոսքով, Բոսիա և Հերցեգովինան ոչ մի բարեփոխում չի արել։

Հանձնակատարը շեշտել է, որ իրենք չեն ցանկանում փակել համագործակցության պատուհանը։