Մեկնարկել են Հարավային Կորեայի և ԱՄՆ համատեղ զորավարժությունները

Հարավային Կորեա - Ամերիկյան F-22 Raptor ռազմական օդանավը զորավարժության ժամանակ, 4-ը դեկտեմբերի, 2017թ․

Հարավային Կորեայում մեկնարկել են վերջին շրջանի խոշորագույն զորավարժությունները, որոնց մասնակցում են հարավկորեական և ամերիկյան ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները:

Vigilant Ace անվանումը կրող համատեղ զորավարժությունները կազմակերպվել են Հյուսիսային Կորեայի կողմից Hwasong 15 բալիստիկ հրթիռի փորձարկումից հաշվված օրեր անց: Զորախաղերը կշարունակվեն մինչև դեկտեմբերի 8-ը: Դրանց մասնակցում են նաև ամերիկյան արտադրության նորագույն F-22 Raptor կործանիչները:

«Զորավարժությունների նպատակը հարավկորեական և ամերիկյան ռազմաօդային ստորաբաժանումների համատեղ գործողությունների կատարելագործումն է պատերազմական իրավիճակում», - հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մուն Սան Գյունը: